ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ.«Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ»
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդի» կազմում ընդգրկվելու համար Հասարակական կազմակերպությունները կարող են Մարդու իրավունքների պաշտպանին առաջարկել իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:
Մրցույթին կարող են մասնակցել միայն այն հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական նպատակներով գործունեություն են ծավալում ընդդեմ խոշտանգումների և բռնությունների:
Ընտրության ընթացքում նախապատվությունը կտրվի իրավաբան, հոգեբան, սոցիոլոգ կամ բժիշկ մասնագիտությամբ թեկնածուներին: Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:
Խորհուրդը ձևավորվում է Պաշտպանի հրամանով՝ 7-20 անձից, երկու տարի ժամկետով, խորհրդի գործունեության կարգին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական կայքէջում:
Թեկնածուների հայտերը հասարակական կազմակերպություննեի կողմից ընդունվում են h_davtian@ombuds.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև հուլիսի 20-ը, ժամը 18.00-ն: