ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները» միջազգային կոնֆերանս
Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության բաժանմունքի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության և ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ 2011թ. նոյեմբերի 4-6-ին, Երևանում կազմակերպվում է «Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները» խորագրով միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսն ընդհանուր քննարկման դաշտ է հրավիրում հոգեբանության տարբեր բնագավառների, իրավունքի, քրեաբանության, սոցիոլոգիայի և հարակից ոլորտների գիտնականների և պրակտիկ մասնագետների:
Կոնֆերանսի նպատակն է նախաձեռնել քննարկումներ և զեկուցումներ հոգեբանության, օրենքների, դատական և բանտային բարեփոխումների հետ իրավունքի և սոցիալական այլ գիտությունների փոխկապակցության, իրավախախտների վերականգնման, անչափահասների գործերով արդարադատության և այլ հարցերի շուրջ:
Կոնֆերանսին մասնակցելու համար գրանցվել նախապես' գրելով plcarm2011@aua.am էլ.փոստին կամ զանգահարել Մերի Ավետիսյանին' /հեռ. 096509888/: