«Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները» միջազգային կոնֆերանս

Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբանության բաժանմունքի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության և ԱՄՆ պետ­քար­տու­ղարության աջակցու­թյամբ 2011թ. նոյեմբերի  4-6-ին, Երևանում կազմակերպվում է «Հոգե­բա­նու­թյան և իրավունքի խաչմերուկները» խորագրով միջազգային կոնֆե­րան­ս: Կոնֆերանսն ընդհանուր քննարկման դաշտ է հրավիրում հոգեբանության տարբեր բնագավառների, իրավունքի, քրեա­բա­նության, սոցիոլոգիայի և հարակից ոլորտների գիտնա­կանների և պրակտիկ մասնագետների:

Կոնֆերանսի նպատակն է նախաձեռնել քննարկումներ և զեկուցումներ հո­գե­բանության, օրենքների, դատական և բանտային բարեփոխումների հետ իրավունքի և սոցիալական այլ գիտու­թյունների փոխ­կապակցության, իրավախախտների վերականգնման, անչա­փահաս­ների գործերով ար­դա­րա­դատության և այլ  հարցերի շուրջ:

Կոնֆերանսին մասնակցելու համար  գրանցվել նախապես' գրելով   plcarm2011@aua.am  էլ.փոստին կամ զանգահարել Մերի Ավետիսյանին' /հեռ. 096509888/: