ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Միլանոյի» տեղում հերթական էլիտար շենքը

Բաղրամյան 1 հասցեում գտնվող նոտարական գրասենյակի նոտարն ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության(ԴԱՀԿ) աշխատակիցը վեճի բռնվեցին «Միլանո» խանութի սեփականատերերից Հովհաննես Ղուկասյանի և «Ավո ՖՄ» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանի միջև պայմանագիր ստորագրելիս։ Արդյունքում նոտարը չվավերացրեց պայմանագիրը։
Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ նախքան «Միլանոյի» տարածքից գույքն օտարելը՝ ԴԱՀԿ աշխատակիցները պարտավոր էին ստիպել իր պաշտպանյալին պայմանգիր կնքել, իսկ հիմա պայմանգիր ուղղակի չի կարող կնքվել, քանի որ, օրինակ,տարածքի փոխհատուցման հետ կապված խնդիր կա(Կարագուլյանի առաջարկով գնահատվել է երկհարկանի 600 քառակուսի մետր տարածքի 125 քառակուսի մետրը միայն) , ինչպես նաև խանգարում է այն փաստը, որ «Միլանոյի» սեփականատերը միայն Հվհաննես Ղուկասյանը չէ։
«Նոտարն ասաց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ներկա սեփականատերերից միայն մեկը, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճռի մեջ հակասական կետեր կային իր համար,- ներկայացնում է փաստաբանը,- Ըստ դատավճռի պայմանագիր կնքելու դեպքում Հովվանես Ղուկասյանը դեռևս երկու ամիս իրավունք ունի մնալու «Միլանոյի» տարածքում, այսինքն՝ եթե այն կնքվեր, ապա մեկ անգամ ևս կապացուցվեր ԴԱՀԿ-ի անօրինական գործողությունը»։
Եթե այսօր էլ Հովհաննես Ղուկասյանը պայմանագիր չկնքի և չազատի Աբովյան 3 հասցեում գտնվող տարածքը, ապա պարտավոր է օրական 400 000 դրամ մուծել պետությանը:
«Միլանո»-ի տարածքը ձեռք բերած «Ավո» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանն ասում է, որ տարածքի համար իր կողմից նախատեսված մոտ 400 մլն դրամը դեռևս 2007թ.-ից բանկում է, սակայն նրա խոսքով՝ Հովհաննես Ղուկասյանը մինչ օրս այդ գումարը չի ցանկանում ստանալ:
«Ինձ տարբեր դատերի մեջ են ներքաշել, իրենց մտքի մեջ գեշություն կա: Հասել ենք մինչեւ վճռաբեկ դատարան: Այս տարածքը իրացման գոտի է և Ղուկասյանը խոչնդոտ կստեղծե պետության համար, ես օրենքով պետությունից վարձակայլության կոնտրակտ եմ կնքել ու իրենք կխոչնդոտեն իմ ազնիվ աշխատանքիս»,- ասում է Կարագուլյանը։
ՀՀ Կառավարության որոշմամբ «Միլանո» խանութի տարածքը ճանաչվել է իրացման գոտի, և այն ձեռք է բերել «Ավո» ՍՊԸ-ն: «Միլանո»-ի սեփականատիրոջ վտարման գործընթացը սկսվել էր մարտի 10-ից: Այդ օրվանից սկսած խանութը հաճախորդների համար փակ է: Իսկ «Միլանո»-ի նոր սեփականատերը պատրաստվում է խանութի տեղում էլիտար շենք կառուցել:
