ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվ այս պաշտոնյան արդարադատության նախարար է
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը,
«Հայոց աշխարհ» օրաթերթին տված
հարցազրույցում ասել է բառացիորեն հետեւյալը. «ԶԼՄ-ների մասին օրենքը այսպես թե
այնպես սահմանում է, որ ստացված սեփական տեղեկատվությունը պետք է ճշտվի պաշտոնական
աղբյուրներից եւս» («Հայոց աշխարհ», 04. 03. 2008 թ., N41, էջ 4)։
Նման արտահայտությունը երկու ոչ ճիշտ տեղեկություն է պարունակում.
- Հայաստանի Հանրապետությունում չկա եւ երբեք չի եղել ԶԼՄ-ների մասին օրենք: Պարոն
նախարարին տեղեկացնենք. մինչեւ 2004 թվականը Հայաստանում գործել է «Մամուլի եւ
զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» 1991 թվականի հոկտեմբերի 8-ին
ընդունված օրենքը: Այժմ Հայաստանի Հանրապետությունում ԶԼՄ-ների գործունեությունը
կարգավորվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, որն ընդունվել է 2003
թվականի դեկտեմբերի 13-ին: Ինչպես տեսնում եք, երկու օրենքներն էլ որեւէ կերպ չեն
կարող հապավվել իբրեւ «ԶԼՄ-ների մասին օրենք», ինչպես արտահայտվել է նախարարը: - «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում չկա որեւէ կետ, որը ուղղակիորեն
կամ աննուղղակիորեն սահմանում է, թե «ստացված սեփական տեղեկատվությունը պետք է
ճշտվի պաշտոնական աղբյուրներից եւս»:
Եզրակացություն. Կամ Գեւորգ Դանիելյանը գիտակցբար ստում է, կամ` Գեւորգ Դանիելյանը
չգիտի զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը:
Երկու դեպքում էլ նա պետք է առնվազն ներողություն խնդրի հասարակությունից`
ապատեղեկացնելու համար:
Source Url:
