ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կոնգրեսը դիտարկելու է մունիցիպալ ընտրությունները Երևանում
մայիսի 27-ից հունիսի 1-ը
Երևան (Հայաստան)
Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանություններից կոնգրեսը դիտարկելու է առաջին մունիցիպալ ընտրությունները Երևանում մայիսի 31-ին։ Կոնգրեսի պատվիրակությունը գլխավորելու է Նայջել Մերմագենը (ՄԹ)։Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակներում պատվիրակությունը նաև կներառի ԵՄ տարածաշրջանների կոմիտեի երեք անդամների։
Նախքան ընտրությունների օրը պատվիրակությունը կհանդիպի Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գարեգին Ազարյանին։ Որպես Կոնգրեսի նախընտրական առաքելության շարունակություն (2009թ. մայիսի 4-6-ը)` պլանավորված են հերթական հանդիպումներ Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող թեկնածուների հետ։ Պատվիրակությունը տեղեկություններ կստանա ընտրարշավի վերջին զարգացումների մասին լրատվամիջոցներից (մասնավոր և պետական), ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։
Մամլո ասուլիսը նախատեսված է հունիսի 1-ին, երկուշաբթի, 12.30-ին (Մարիոթ Հյուրանոց, Երևան)։
