Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հինգ տարեկան է

Մայիսի 25-26-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատման 5-րդ տարեդարձին նվիրված միջազգային խորհրդաժողովը։

Խորհդաժողովին ներկա էին մի շարք երկրներից Հայաստան ժամանաց օմբուդսմեններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ այլ մասնակիցներ։

Խորհրդաժողովի հիմնական թեմաներն էին արտահայտվելու ազատությունը եւ արդար դատավարության իրավունքը։