Վերաքննիչ բողոք Փաշինյանի գործով

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա հունվարի 19-ին կայացրած դատավճռի դեմ: պահանջելով արդարացնել Փաշինյանին: Այս մասին  տեղեկացնում է  Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով:

Փետրվարի 10-ին Վերաքննիչ քրեական դատարան բողոք էր բերել նաև մեղադրող Հարություն Հարությունյանը' պահանջելով մեղադրական դատավճիռ կայացնել նաև Քր. օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով(իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), որով դատարանը արդարացրել էր Փաշինյանին։