ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում

Մարտի 22-ից 26-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կազմակերպել էր <Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում > թեմայով դասընթաց, որն անցկացնում էր Բուլղարիայի Պրոցեսավորման ինստիտուտի փորձագետ, նախկին զինվորական Վենելին Գիորգիևը: Նրա դասախոսություններում առանցքային տեղ էր զբաղեցնում նաև քաղաքացիական վերահսկողությունը ռազմական բյուջեն կազմելիս:
Վենելին Գիորգիևը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին.
Դուք համարվում եք ռազմական ոլորտի փորձագետ և ձեր դասախոսությունների նյութը Քաղաքացիական վերահսկողությունն է զինված ուժերում: Ո՞ր երկրնրում եք եղել և ինչպիսին է Ձեր փորձը զինված ուժերում որպես նախկին զինվորական:
Տասը տարի աշխատել եմ օդային ուժերում, վերապատրաստել եմ օդաչուներ։ Դրանից հետո աշխատել եմ Բուլղարիայի Պաշտպանության նախարարությունում՝ որպես ծրագրային ռեսուրսների կառավարման և գնումների բաժնի փորձագետ։ Անցյալ տարի դասընթացներ եմ անցկացրել Մոլդովայում, հետո հրավիրվել եմ Ինդոնեզիա, հիմա նույն թեմայով դասախոսություններ եմ կարդում Սոֆիայում։ Այս տարի էլ ավելի մեծ ծրագրով հրավիրված եմ Արգենտինա։
Այսինքն՝ դուք միջազգայի՞ն փորձագետ եք։
Կարևոր չէ, թե ես ինձ ինչպես եմ ներկայանում, այլ, թե ինչպես են մարդիկ ինձ ընկալում։ Եթե ինձ շարունակեն հրավիրել դասընթացներ վարելու տարբեր երկրներ, ապա, անշուշտ, իմ որակավորումը կբարձրանա, և ես կդառնամ միջազգային փորձագետ։
Ի՞նչն է կարևոր Պաշտպանության նախարարության բյուջե կազմելիս։ Ո՞րն է դրա առանձնահատկությունը։
Անվտանգությունը շատ կարևոր համակարգ է, որը կարելի է թողնել զինվորական վերնախավի ձեռքում, բայց քանի որ որպես զարգացման ուղի ընտրել ենք ժողովրդավարության խաղի կանոնները, ապա դա ենթադրում է քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ։
Ըստ այդմ, յուրաքանչյուր երկրում ուսումնասիրություն կատարելիս ի՞նչ առանձնահատկություններ եք նկատել, որո՞նք կառանձնացնեիք։
Կարծում եմ, ինձ հրավիրում են այդ երկրներ, որպեսզի տեղական կառույցներն ու մասնագետները նոր փորձ ու գիտելիքներ ձեռք բերեն անվտանգության համակարգում, սակայն կարևորն այստեղ այն է, որ այդ երկրներն ու ոլորտի պատասխանատուները պատրաստ լինեն փոխելու իրավիճակն իրենց պետություններում։ Դրա համար, իհարկե, մեծ կամք է պահանջվում։ Այն, որ իմ դասընթացներին մասնակցում էին օրենսդիր, գործադիր մարմինների բարձրաստիճան աշխատակիցներ, արդեն իսկ նշանակում է, որ ինչ- որ բան փոխելու քաղաքական կամքը կա։
Ձեր ջանքերն ուղղված են ռազմական համակարգն ավելի թափանցիկ դարձնելո՞ւն։
Դա հենց դասընթացի գլխավոր գաղափարն է՝ տեսնել, թե ինչպես են ժաղովրդավար երկրներում կազմակերպվում այդ խնդիրները։ Սակայն իմանալն ու տեսնելը դեռ քիչ է, պիտի լինի կամք և ներդրվեն ջանքեր։ Եթե պաշտպանության նախարարությունը որոշի ներդնել ծրագրային բյուջետային համակարգ, չգիտեմ, թե այսօրվա դասընթացների ներկաներից քանի մարդ կմասնակցի դրան։
Կարծում եմ, տեղյակ եք, որ Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակ բանակը պարբերաբար միջամտում է քաղաքական գործընթացներին, մասնավորապես, նկատի ունեմ նախագահական ընտրությունները։ Վերջին ընտրություններից հետո մենք 10 զոհ ունեցանք։ Ինչպե՞ս կարելի է դա կանխել, հաջողված օրինակի ի՞նչ փորձ կա արտերկրում։ Ընդհանրապես ինչո՞ւ է ասվում, որ բանակը չպիտի չմիջամտի քաղաքական պրոցեսներին։
Ըստ Բուլղարիայի օրենքի, անձը, ով ռազմական ոլորտն է ներկայացնում, իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։
Հայստանում ևս դա օրենքով է ամրագրված, սակայն...։
Նրանք իրավունք չունեն իրենց աշխատավայրերում քաղաքական գործունեություն ծավալելու, սակայն կարող են մասնակցել քաղաքական ընտրությունների։ Նրանք պաշտնապես չեն մասնակցում երթերի, հանրահավաքների։ Բայց անցյալ շաբաթ Բուլղարիայի զինվորականությունը դուրս էր եկել երթի գործադիրի որոշման դեմ, ըստ որի զինվորականները պիտի վճարեին ապահովագրական գումարներ։
Բայց դա արվել էր հանուն իրենց իրավունքների ։
Այո՛, զինվորականները շեշտում էին, որ իրենք պատրաստ են նույն հարկերը, ապահովագրական վճարները մուծել, եթե իրենց տրվեն սովորական քաղաքացիական իրավունքներ։
Սակայն Հայաստանում բանակի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներին բացառապես այլ դրսևորումներ ունի։
Բուլղարիայում զինվորականությունը մեծ հեղինակություն ունի։ Մենք չենք կարող պատկերացնել, որ զինվորականները կարող են խաղաղ հանրահավաքներ ճնշել։
Հայաստանում օրենքով սահմանված է, որ զինվորական վերնախավն իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու։
Բուլղարիայում նույնպես, քանի որ զինվորականը 20 ժամ պարտավոր է անցկացնել իր աշխատավայրում: Որպես լրացում նրանք միայն կարող են ուսումնառությամբ զբաղվել։
Եթե օրենքն արգելում է զինվորականներին բիզնեսով զբաղվել, ի՞նչ վտանգներից է ապահովագրում իրեն պետությունը։ Ի՞նչ ռիսկեր կան այստեղ։
Ես մեկ օրինակ բերեմ Բուլղարիայի զինված ուժերից։ Մեր նախկին պաշտպանության նախարարը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Նրան հասարակությունն այլևս չի վստահում։
Բուլղարիայում դատական համակարգն անկա?խ է։
Այո՛, Սահմանադրության համաձայն, անկախ մարմիններ են դատականը, օրենսդիրն ու գործադիրը։
Բուլղարական բանակում կա՞ն հանցագործության դեպքեր։
Բուլղարական բանակում այնքան էլ մեծ թիվ չեն կյազմում հանցագործությունների դեպքերը։ Սպանության դեպքեր ընդհանրապես չունենք: Ուննենք միայն կոռուպցիայի դեպքեր։
Հայկական բանակում «դեդովշինայի» առկայությունը շատ հանցագործությունների պատճառ է դառնում։
Բուլղարիայում զինվորական ծառայությունը պայմանագրային է դարձել, ինչն էլ նվազագույնի է հասցնում բռնության դեպքերը։
Հայկական բանակը կարելի է բնութագրել որպես փակ համակարգ։ Ինչպես կբնութագրեիք բուլղարական բանակը։
Կարծում եմ՝ վերջին տարիներին թափանցիկությունն ավելանում է։ Դա պայմանավորված է նրանով, որ պաշտպնության նախարարությունը իր որոշումներն ընդունելիս խորհրդակցում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը հասանելի է դառնում հանրությանը։ Սակայն, մենք ձգտում ենք ավելիին։
Քանի տարի է, ինչ Բուլղարիայի բանակը պայմանագրային է և դա՞ է արդյոք նպաստել, որ բանակը դառնա էլ ավելի բաց կառույց։
Երբ համակարգը փոխվեց, այն բերեց շատ փոփոխությունների։ Պայմանագրով ծառայելու ժամանակ անձը գիտի, որ մի քանի տարի ծառայելուց հետո, կարող է վերադառնալ քաղաքացիական կյանք, այսինքն՝ բնավ էլ պարտադիր չէ, որ նա բանակում ծառայի 20 տարի։
Հայաստանում Դուք հանդիպե՞լ եք Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Ո՛չ։
Հարցազրույցը՝ Ժաննա Ալեքսանյանի