ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Անպատժելիությունը հասել է գագաթնակետին

«Եթե 5 տոկոսով բարեփոխվի իրավապահ համակարգը, 50 տոկոսով կլավանա երկրի վիճակը» - hամոզված է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով նշում է իր մասնակցությամբ քրեական գործեր, որոնցով ակնհայտորեն խախտվել է արդար դատաքննության իրավունքը։ Նա պնդում է, թե նման դեպքերը մեր դատական պրակտիկայում զգալի աճ են գրանցում, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիները ստիպված են արդարություն փնտրել եվրոպական դատարանում:
- ՀՀ սահմանադրությամբ հստակ նշված է, որ յուրաքանչյուր քաղաքացի արդար դատաքննության իրավունք ունի: Այնինչ, մեր դատավորները կիրառելով ինչ որ աճպարարական հմտություններ, դատական ակտում մի քանի իրավաբանական տերմիններով եւ զավեշտի հասնող տրամաբանությամբ անհասկանալի ձեւակերպումներ են կատարում ու մատուցում մարդուն: Այսօր կատարվող դատաքննությունների մեծ մասում, դատավորը չի էլ մտահոգվում քաղաքացուն ապացուցելու իր վճռի ճշմարտացիությունը:
«Միլանոյի» աղմուկ հանած գործում անզեն աչքով երեւում է, որ վիճելի տարածքը երկհարկանի է: Դատարանը փոխանակ հիմնվեր սեփականոթյան վկայագրին, կամ փորձագետի եզրակացությանը, որտեղ հստակ երևում է, որ շինության երկու հարկերը օրինական կառույցներ են հիմք ընդունեց Կադաստրի ՊԿ-ի աշխատակցի խոսքը, ով իրենց իսկ կողմից տրված վկայականին հակառակ ցուցմունք տվեց, նշելով, որ միայն մեկ հարկն է օրինական շինությոն: Եվ հենց այդ հիմքով էլ դատարանը վճիռ կայացրեց:
Որպես արդար դատաքննության իրավունքի խախտման մեկ այլ ատյան փաստաբանը նշում է Վերաքննիչ դատարանը՝ ընդգծելով, որ այս ատյան բողոք բերելը բավականին բարդացել է։
Ներկայումս դատարանն այլեւս գործը չի քննում ամբողջ ծավալով, այլ անդրադառնում է միայն բերված բողոքի հիմքերին: Սակայն շատ են դեպքերը, երբ դատարանը չի անդրադառնում բոլոր հիմքերին, կամ շատ մակերեսային մոտեցում է ցուցաբերում: Վերաքննիչ դատարանը պարտավոր է մերժումը հիմնավորել այնպես, որ քաղաքացին հասկանա, որ իր հայցը մերժվել է արդարացիորեն եւ պատճառաբանված: Ցավոք սրտի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը իմ հանդիպած ամենաանհաջող դատարանն է:
Վճռաբեկ դատարանի կողմից գործը վարույթ ընդոնելու հետ կապված օրենքում կա մի քանի կետ, որով նշվում է, թե որ դեպքում կարող է մերժել գործը վարույթ ընդունելը: ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնվելով այդ դրույթի վրա վերադարձնում է վճռաբեկ բողոքների ավելի քան 96 տոկոսը, վարույթ ընդունելով 4 տոկոսից պակաս վճռաբեկ բողոքները:
Վերջերս ինչ որ արտասահմանյան կազմակերպություն ֆինանսավորել էր պրոֆեսիոնալ իրավաբան փորձագետների, որպեսզի մոնոտրինգ իրականացնեն ՀՀ Վճռաբեկ դատարանի գործունեության առնչությամբ: Մոնիտորինգ իրականացնողները շատ լավ իրավաբաններ էին, և իրականացրել էին լավ տեսական վերլուծություններ: Սակայն նրանց վերլուծությունները ընդգրկել էին բոլոր այն գործերը, որոնք վճռաբեկ դատարանի կողմից վարույթ էին ընդունվել: Այսինքն անտեսվել էր վճռաբեկ բողոքների ավելի քան 96 տոկոսը: Վճռաբեկ դատարանի գործունեության վերաբերյալ մոնիտորինգի արդյունքները հիմնականում կիսադրական էր, քանի որ հաշվի չեն առնվել վճռաբեկ դատարանի կողմից բոլոր այն բողոքները, որոնք անհիմն կերպով վճռաբեկ դատարանը մերժել է ընդունել վարույթ, իսկ վարոյթ ընդունելու և բողոքները մերժելու դեպքոմ ստիպված պետք է լիներ հիմնավորել դրանք:
Այսինքն, եթե մոնիտորինգի կիսադրական կամ 50 տոկոսանոց դրական արդյունքը դիտարկենք 96 տոկոսանոց բողոքներով վարույթը մերժելու ակնհայտ անհիմն փաստերի հետ միասին՝ մոնիտորինգի արդյունքները կդառնան 2 տոկոս դրական արդյունք: Այ հեն ճիշտ այդքան էլ արդյունավետ աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղ. դատ. օր-ի 234 հոդվածի 1-ին կետը, սահմանում է, որ գործը դատարանը ընդունում է վարույթ այն դեպքում, եթե ստորադաս ատյանի դատական սխալը դիմողի համար կարող է առաջացնել ծանր հետեւանքներ: Անհասկանալի է մնում, թե ինչ ասել է ծանր հետեւանքներ: Ստացվում է, որ հետեւանքների ծանրության չափը թողնված է դատավորի աչքաչափին:
Իմ վերջին երեք գործերը. բերեցին համոզման, որ մեր երկրում Վճռաբեկ դատարանի դատավորի կարծիքից է կախված քաղաքացու ճակատագիրը: Գործերից մեկով դիմելիս՝ գրել ենք, որ եթե Վճռաբեկը բողոքը չընդունվի վարույթ, սեփականատերը կզրկվի իր 600 միլիոն արժեքով գույքի դիմաց փոխհատուցում ստանալուց: Այդ ընթացքում նույն սեփականատիրոջ նկատմամբ հարկային մարմինն էր բողոք բերել, պատճառաբանելով, որ գործը վարույթ չընդունվլու դեպքում ՀՀ-ն կկրի 15 միլիոն դրամի վնաս: Նույն' նախագահող դատավոր Սլավիկ Սարգսյանը առաջին դեպքում գործը չընդունեց վարույթ, երկրորդ դեպքում ընդունեց ու պարտավորեցրեց քաղաքացուն վճարել 15 միլիոնը: Ստացվում է, որ նախագահող դատավորի կարծիքով 15 միլիոնը Հայաստանի համար կարող է ունենալ ծանր հետեւանքներ, իսկ 400 միլիոնը քաղաքացու համար ո'չ:
Փաստաբանը անդրադառնում է նաև ստեղծված իրավիճակին ու դրա պատճառներին
Դա նրանից է, որ նախ համակարգը չի աշխատում: Անպատժելիությունը հասել է գագաթնակետին: Պետական պաշտոնյա լինելու համար խրախուսվում է ոչ թե մասնագիտական ունակությոնները, այլ մի քանի ուրիշ հատկանիշներ, դա քծնելն է, վերադասին ամեն գնով գոհացնելը, առնետների նման ամեն իրավիճակում հարմարվելը և առաջին հերթին սեփական շահերի համար հոգ տանելը: Մի բան հաստատ է' այսպես շարունակել չի կարելի: Համակարգը չի ծառայում իր նպատակին ու մի օր կպայթի: Այն բարեփոխելու միակ միջոցը ՀՀ նախագահի անմիջական միջամտությունն է: Վստահ եմ նրան մանրամասներ չեն ներկայացնում դատական համակարգի իրական վիճակի վերաբերյալ:
Ռուզան Ավոյան
Հ.Գ. ՀՀ Վճռաբեկ դատարանը մեզ է տրամադրել 2009թ-ի ընթացքում մուտք եղած բողոքների և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալները։
Հ Հ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏ
2009 թվականին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ մուտք է եղել 2378 վճռաբեկ բողոք, որից 1467-ը վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ, 895-ը վարչական դատարանի ակտերի դեմ, 8-ը ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների ակտերի դեմ, 8-ը տնտեսական դատարանի ակտերի դեմ։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ակտերի դեմ բերված 1467 բողոքներից 1220-ով (83,16%) կայացվել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, 48-ով (3,27%) դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ և ուղարկվել է նոր քննության, 25-ով (1,70%) դատական ակտը բեկանվել է մասնակի և ուղարկվել է նոր քննության, 44-ով (2,99%) օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի վճռին, 20 (1,36%) ակտ մնացել է անփոփոխ, 44-ով (2,99%) դատական ակտը բեկանվել և փոփոխվել է, վերաքննիչ դատարանի 40 (2,72%) որոշումը վերացվել է, 7 (0,47%) ակտ բեկանվել է և կարճվել է, 2-ը (0,13%) բեկանվել է և հայցը թողնվել է առանց քննության և 17 (1,1%) բողոք հետ է վերցվել։
Վարչական դատարանի ակտերի դեմ բերվել է 895 բողոք, որից 733-ով (81,89%) կայացվել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում, 39-ով (4,35%) դատական ակտը բեկանվել է ամբողջությամբ և ուղարկվել է նոր քննության, 26-ով (2,90%) դատական ակտը բեկանվել է մասնակի և ուղարկվել է նոր քննության, 7 (0,78%) ակտ մնացել է անփոփոխ, 60-ով (6,70%) դատական ակտը բեկանվել և փոփոխվել է, 2 (0,22%) ակտ բեկանվել է և կարճվել է, վարչական դատարանի 16 (1,78%) որոշում վերացվել է և 12 բողոք հետ է վերցվել։
Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների ակտերի դեմ բերվել է 8 բողոք, որից 7-ը վերադարձվել է և 1-ը հետ է վերցվել։
Տնտեսական դատարանի ակտերի դեմ բերվել է 8 բողոք, 8-ն էլ վերադարձվել է։
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏ
2009 թվականին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ մուտք է եղել 784 վճռաբեկ բողոք, որից 468-ով (56,69%) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացվել, 17-ով (2,17%) բողոքը բավարարվել է, 19-ով (2,42%) բողոքը բավարարվել է մասնակի, 7-ով (0,89%) բողոքը մերժվել է, 87-ով (11,09%) վճռաբեկ բողոք թողնվել է առանց քննության, 11-ով (1,4%)վերանայման վարույթի հարուցումը մերժվել է, 3-ով (0,38%)բողոքը ետ է վերցվել, 2-ով(0,22%) բողոքը ընդունվել է որպես դիմում, 70-ով (8,92%) գործը փոխանցվել է 2010թ
