«Պետք չէ անկախությունը դարձնենք ինքնանպատակ»

Հարցազրույց Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հետ

 Միջազգային կառույցների հրապարակած վերջին զեկույցներից և ոչ մեկում չի շրջանցվում արդարադատության ոլորտը: Որպես կանոն' դատական համակարգը բնութագրվում է բացասկան գնահատակններով: Քննդատական շեշետադրումները գերակշռում են նաև ԵԱՀԿ/_ԺՀՄԻԳ զեկույցում: Սա մտահոգիչ չե՞ք համարում:

 Չեն կարող շեշտադրումները միայն դրական լինել: Եթե միջազգային փորձագետների ներգրավմամբ նման զեկույցներ են պատրաստվում, առաջնահերթության կարգով վեր են հանվում թերությունները: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, ապա չեմ կարծում, որ զեկուցողները իրենց պետք է նեղություն տային  և խոսեին ձեռքբերումների մասին: Այդուհանդերձ զեկույցում , նաև  դրական երանգների ենք հանդիպում: 

(Փակագծերում նշենք, որ որպես դրական քայլ կամ ձեռքբերում , զեկույցում, օրինակ, ընդգծված է հետևյալը,  ՙԻշխանությունները շարունակաբար իրականացնում  են դատարանների շենքերի և կահավորանքի արմատական բարելավում: Բոլոր դատարաններն ապահովված են համակարգիչներով և ձայնագրող սարքավորումներով՚:)

 Այդուհանդերձ, որն է ձեր ընդհանրացված վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ:

 Վերջին շրջանի բոլոր զեկույցները երկու ասպեկտով են ներկայացնում իրավիճակը, ոչ միայն իրավական բարեփոխումների վրա են ուշադրություն հրավիրում, այլ նաև' դրանց կիրառման: Գնահատկանները սպառիչ ու անաչառ կարելի է  համարել միայն այն դեպքում,  երբ այս երկու ասպեկտները հավասարապես են գնահատվում: Այս առումով ես զեկույցը  համարում եմ պրոֆեսիոնալ փաստաթուղթ: Եթե միակողմանի, զուտ հրապարակախոսկան ոճով է գնահատվում այս կամ այն իրավիճակը, ապա դրան լուրջ վերաբերվել չի կարելի: Դրա հետ մեկտեղ ունենք որոշ վերապահումներ:   Առանձին դեպքերում առաջարկություններ են արվել այնպիսի օրենսդրական դրույթներ ամրագրելու վերաբերյալ, որոնք արդեն իսկ ընդունված են: Կան եզրահանգումներ, որոնք ենթադրական հիմքի վրա են արվել: Դրա համար էլ  հստակ ասում ենք' բոլոր այն ենթադրությունները, որ դուք ներկայացնում եք, կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար բավարար չեն: Չի կարելի թեկուզ և փորձագետի ենթադրությունը հիմք ընդունելով' դատաիրավական բարեփոխումների ոլորտում քայլեր ձեռնարկել:

  Զեկույցի ո՞ր եզրահանգումները բավարար չափով հիմնավորված կամ փաստարկված չեք համարում:

 Եզրահանգումներ անելիս հեղինակներն անհարկի ընդհանրացումների են գնացել, անտեսելով, որ տվյալ դեպքում դիտարկել են  բացառապես մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ դատարաններում քննված քրեական գործերը: Իսկ դրանք ողջ տարվա ընթացքում դատարաններում քննված գործերի միայն մի մասն են կազմում ու ամբողջ պատկերը չեն ներկայացնում:  Օրինակ, նշել են դատական կարգադրիչների մեծաքանակ լինելու հանգամանքը: Կարելի է ենթադրել, որ կարգադրիչների նման մեծ ներկայություն լինում է դատական բոլոր նիստերի ընթացքում: Մինչդեռ մյուս դատական նիստերին մեկ կամ երկու դատական կարգադրիչ է ներկա լինում:

Մարտիմեկյան դատավարությունների բնույթը, նիստերի դահլիճի իրավիճակն է ստիպել նման պայմաններ ունենալ: Կամ, զեկույցի հեղինակները քննիչների կողմից քննության ընթացքում չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ գործերը քննելու համար հատուկ անկախ քննչական ծառայություն ստեղծելու առաջարկ են արել: Հարկ է նկատել, որ երկու տարուց ավելի է , որ գործում է Հատուկ քննչական ծառայությունը, որը կոչված է քննելու հատուկ պետական ծառայողների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերը: Իսկ քննիչները հենց այդպիսի կարգավիճակ ունեն:

Զեկույցում վիճակագրական տվյալների առնչությամբ տրված գնահատկանները ոչ միշտ են համարժեք: Նույն զեկույցում, օրինակ,  խոսվում է արդարացման որոշումների մասին: Դրանց 13 տոկոս ցուցանիշն ընդհանուրի մեջ փոքր է համարվում, բայց չպետք է մոռանանք, որ մի քանի տարի առաջ ընդհանրապես արդարացումների զրոյական ցուցանիշ ունեինք:

 Զեկույցում ոչ միայն գնահատկաններ կան, այլ նաև առաջարկություններ:

 Այդ առաջարկներում ընդհանուր առմամբ խոսք է գնում այնպիսի իրավական սկզբունքների և չափանիշների մասին, որոնց հակադրվելն ուղղակի անիմաստ է: Այս զեկույցում ներկայացված առաջարկների մեծ մասը հիմք է ընդունվել մեր կողմից դատաիրավական բարեփոխումներն իրականացնելիս: Նոր քրեական դատավարության օրենսգրքում այս առաջարկնմերի մեծ մասն արդեն ընդգրկված է, փաստաթուղթ, որը պատրաստ է եղել մինչև զեկույցի հրապարակումը: Եթե մենք ընկնենք ծայրահեղությունների մեջ, ապա ծայրահեղությունների մակարդակով էլ օրենսդրություն ու պրակտիկա կձևավորենք, ինչը չափազանց վտանգավոր է:

Փորձագետները կոնկրետ առաջարկներ  են արել: Նրանք առաջարկում են սահմանափակել նախնական կալանքի կիրառումը, հորդորում են դատավարության ընթացքում մեղադրող և  պաշտպանական կողմերի հավասարությունն ապահովող քայլեր ձեռնարկել: Պատրաստվու՞մ եք այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

 Օրինակ,  կալանքի կիրառման ուղղությամբ անգամ  ավելին ենք նախատեսել, քան առաջարկում են ԺՀՄԻԳ-ի փորձագետները: Քրեական դատավարության նոր օրենսգրքում արդեն իսկ ամրագրել ենք այն դրույթը, որ հանցագործության ծանրությունը չի կարող հիմք հանդիսանալ կալանքը, որպես խափանման միջոց կիրառելու  համար: Ցանկացած ծանրության հանցագործության դեպքում, եթե չկան  հանգամանքներ, որոնք հիմնավորում են կալանքի ընտրությունը, ապա կալանքը կիրառումը պետք է դիտվի ոչ իրավաչափ:

Ընդհանրապես , նախատեսում ենք արմատապես վերանայել խափանման միջոցի կիրառման իրավական հիմքերն ու պայմանները, ինչն այս առումով կարող է բեկում լինել: Ինչ վերաբերում է  դատավարության կողմերի հավասարաությանը, ապա զեկույցի հեղինակները լուրջ վերապահումներ ունեն մրցակցության ապահովման վերաբերյալ: Սրա հետ ես  համամիտ եմ թե  գործնական, թե  տեսական առումով: Խնդիրը միայն օրենսդրությունը չէ: Խնդիրը նաև դատավորների հոգեբանությանն է առնչվում:

Այդուհանդերձ, «ՙանկախ դատական համակարգ՚» կապակցությունը Հայաստանում խիստ մեծ վերապահումներով է հնչում:

 Ցավոք, ոչ բոլորն են փորձում այս հարցում մինչև վերջ անկեղծ գտնվել: Շատ հաճախ հետևյալով են առաջնորդվում հասարկությունը մեզանից ինչ պատասխան է ակնկալում. այն, որ  ասենք, դատարանները կաշկանդված են , դատավորներն  անկախ չեն: Հենց այդպես էլ կասենք ու կանցնենք առաջ: Քննադատել ու պարզապես թիրախ դարձնել դատական համակարգը, ես լուրջ չեմ համարում: Եթե մենք խնդիր ունենք այս ոլորտում, իսկ  խնդիրներ իսկապես ունենք, պետք է անաչառ  ասենք' ինչ չափով է դա դրսևորվում և ինչ պետք է անել:

 Ուրեմն ինչ չափով է դրսևորվում ու ինչ պետք է անել' Ձեր կարծիքով:

Ես ասում եմ, որ կա լուրջ դրական տեղաշարժ: Ես նույնիսկ չէի էլ շտապի, որ դատարանների անկախությունը հասցվեր մեկ այլ  ծայրահեղության: Պատահական չէ, որ վերջին շրջանում միջազգային կառույցները նույնպես ու նույն կերպ ուշադրություն են դարձնում կոռուպցիոն երևույթների վրա: Երբ մենք խոսում ենք դատավորների անկախության մասին, չպետք է հասկանանք, որ այդ անկախությունը դառնա անվերահսկելի, ընդհանրապես,  անկախ օրենքից ու Սահմանադրությունից: 

Չպետք է անկախությունը դարձնենք ինքնանպատակ: Այսինքն, չպետք է տարվել ասելով միայն, թե դատավորներն անկախ չեն, և չպետք է ընկնել մյուս ծայրահեղության մեջ, որ դատավորները դուրս մնան որևէ վերահսկողությունից, ամենակարևորը' ներքին վերահսկողությունից:

Հարցազրույցը՝ Լուսինե Վասիլյանի