ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ֆոտոդասընթացի մասնակիցները կլուսանկարեն սահմանամերձ համայնքի առօրյան
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը PAN Photo-ի հետ համագործակցությամբ մարտի 22-25-ը կազմակերպեց լուսանկարչության դասընթաց ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցների աշակերտների համար: Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Պառավաքար, Վազաշեն, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներից ավելի քան 40 աշակերտ մասնակցեց դասընթացներին:
Դասընթացից հետո մասնակիցները պետք է լուսանկարեն իրենց համայնքի առօրյան այնպես, ինչպես իրենք են տեսնում: Լուսանկարներն ու ֆոտոպատմությունները կներկայացվեն «Կյանքը սահմանում» խորագրով ցուցահանդեսի ժամանակ:
Նախագիծն իրականացվել է բրիտանական Saferworld կազմակերպության հետ իրականացվող՝ «Նպաստել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում անվտանգության խնդիրներին և կոնֆլիկտին ուղղված համայնքային լուծումներին» ծրագրի շրջանակներում: