ՀՀ արդարադատության նախարարն ազատվել է պաշտոնից

ՀՀ Նախագահն այսօր հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,-նշված է ՀՀ Նախագահի այսօր ստորագրած հրամանագրի մեջ։

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը ԶԼՄ-ներին մեկնաբանել է, որ Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Իսկ դիմում ներկայացնելու պատճառների մասին շրջանառվող տարաբնույթ վարկածները չեն մեկնաբանվել ո՛չ Արման Սաղաթելյանի, ո՛չ արդարադատության նախարարի մամուլի խոսնակի կողմից: