Լեյտենանտի մահվան վարկածը ինքնասպանությունն է. հարուցվել է քրեական գործ

Լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ, հունիսի 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:

Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: