ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հարուցվել է քրեական գործ դիրքերում հայ զինծառայողի սպանության փաստի առթիվ

Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով՝ սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։ Կատարվում է նախաքննություն:
Source Url:
