Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի

2015թ. փետրվարի 3-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով:

Փետրվարի 5-ին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին: Հանրային պաշտպանի գրասենյակի նախկին ղեկավար Մասիս Ղազանչյանը ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն:

Հիշեցնենք, որ Հանրային պաշտպանի ղեկավարին բաց քվեարկության ընթացակարգով նշանակում է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, իսկ ղեկավարի թեկնածությունն առաջարկում է Փաստաբանների պալատի նախագահը:

Մելանյա Առուստամյանը 2005-ից թվականից ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ է։