ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Գործարկվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կայքը

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեացնում են, որ հոկտեմբերի 14-ին գործարկվել է քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը (www.ced.am)։
ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի խոսքերով՝ կայքի ստեղծման նպատակն է քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել ԶԼՄ-ներին և երկխոսության միջավայր ձևավորել։
«Հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները և քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և բազմաթիվ խնդիրների կապակցությամբ ճիշտ կողմնորոշվելու հնարավորություն կընձեռի դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատներին»,– հավելել է Արթուր Օսիկյանը:
