Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարի և մյուս աշխատակիցների գործի մի մասն ուղարկվեց դատարան

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի և դատական կարգադրիչների ծառայության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարցուված քրեական գործի նախաքննությունը 13 անձի մասով ավարտվել է և ուղարկվել Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այն կքննվի դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում։

Հիշեցնենք, որ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով (ՀՀ ՔՕ 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածներ) մոտ երկու տասնյակ պաշտոնյաներ էին ներգրավվել որպես մեղադրյալներ։ Ըստ
քրեական գործի նյութերի՝ պետական բյուջեից մոտ 115 միլիոն 782 հազար դրամ գումար է յուրացվել։