ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը. «Մեդիամաքս»

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ասել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ մայիսի 12-ին ԱԺ-ում կգումարվի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը։ 

Նիստի օրակարգում ընդգրկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը (2-րդ ընթերցում) և այլ հարցեր:

«Վարչապետն արտահայտել է իր քաղաքական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Այն տեղ է գտել նախագծում: Սա ձեռք է, որը մենք մեկնում ենք հետաքրքրված բոլոր կողմերի հետ քննարկումները շարունակելու համար»,- ասել է Դավիթ Հարությունյանը: