Դատական դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Կարեն Փոլադյանը

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ՝ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:


Նրա կենսագրությանը կարող եք ծանոթանալ dataran.am կայքում։

Հիշեցնենք, որ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (խոշոր չափերի կաշառք ստանալը՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ) և 178 հոդվածի 3 մասի 1-ին կետով (խարդախությունը՝ առանձնապես խոշոր չափերով)։ 

Միսակ Մարտիրոսյանին կալանավորելուց և պաշտոնից հեռացնելուց հետո, 2013թ. սեպտեմբերի 27-իցԿարեն Փոլադյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։