ՃՈ ծառայողի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը):
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ քաղաքացի Վ.Գ.-ն 2014թ. հունվարի 25-ին, ժամը 16:30-ի սահմաններում, ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոններն իր կողմից խախտելու փաստը չարձանագրելու համար կաշառք է տվել այդ վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: