Կաշառք ստանալու պահին ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին խոշոր չափի կաշառք ստանալու պահին բռնվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆելիքս Մկրտչյանը և նույն բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Սամվել Հակոբյանը: Այս մասին հայտնում է police.am-ը։

Ֆելիքս Մկրտչյանը և Սամվել Հակոբյանը ձերբակալված են։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: