ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Փաստաբանության մասին» օրենքի վիճահարույց նախագիծը շրջանառությունից հանվեց

ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառությունից հանել է «Փաստաբանության մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է panorama.am կայքը։
Հիշեցնենք, որ օրենքների փոփոխության նախագիծը շրջանառության մեջ էր դրվել հոկտեմբերի 4-ին, որի համաձայն՝ նախատեսվում էր փաստաբանների հաշվառման գործառույթը վերապահել Արդարադատության նախարարությանը և հաշվառման համար յուրաքանչյուր փաստաբանից գանձել տարեկան 60.000 դրամ պետական տուրք։
Գործող օրենքով՝ փաստաբանների հաշվառման գրանցամատյանը վարում է Փաստաբանների պալատը՝ առանց հավելյալ վճարումների։
Նախատեսվող փոփոխությունները քննադատությունների առիթ դարձան՝ որակվելով իբրև փաստաբանների անկախության դեմ ուղղված քայլել։ Դրանց վերաբերյալ բացասական դիրքորոշում հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, մի քանի հասարակական կազմակերպություններ։ Փաստաբանները բողոքի տարբեր ակցիաներով պահանջում էին շրջանառությունից հանել օրենքը և, ի վերջո, հաջողեցին։
