ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կալանավորի վրա հայտնաբերված վնասվածքների փաստով քրեական գործը՝ ՀՔԾ վարույթում

Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ իրենց վարույթ է փոխանցվել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Է.Վ.–ի մարմնական վնասվածքների փաստով հարուցված քրեական գործը։
2013թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ոստիկանություն հաղորդում է ուղարկվել այն մասին, որ ՔԿՀ ընդունելիս մեղադրյալ Է.Վ.–ի մարմնի վրա առկա են եղել մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակելու համար դատախազությունից այն ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն:
Source Url:
