Համաներմամբ ազատվել է 616 դատապարտյալ

ՀՀ Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից նոյեմբերի 1-ի դրությամբ ազատ 1 արձակվել 616 դատապարտյալ:

Ազատվածների թիվն ըստ ՔԿՀ–ների.

«Էրեբունի» ՔԿՀ – 182

«Կոշ» ՔԿՀ - 125

«Նուբարաշեն» ՔԿՀ - 78

«Վարդաշեն» ՔԿՀ – 47

«Արթիկ» ՔԿՀ – 34

«Սևան» ՔԿՀ – 55

«Աբովյան» ՔԿՀ – 18

«Վանաձոր» ՔԿՀ-14

«Հրազդան» ՔԿՀ – 25

«Գորիս» ՔԿՀ - 12

«Դատապարտյալների հիվանդանոց» - 25

«Երևան Կենտրոն» ՔԿՀ - 1: