Համաներմամբ ազատվածների թիվն ավելացել է

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից տեղեկացնում են, որ ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ հայտարարված համաներման որոշմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հոկտեմբերի 30-ի, ժամը 18։00-ի դրությամբ 593 է։

Ազատ արակվածների թիվն՝ ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Էրեբունի» ՔԿՀ - 179,

«Կոշ» ՔԿՀ - 114,

«Նուբարաշեն» ՔԿՀ - 74,

«Սևան» ՔԿՀ - 52

«Վարդաշեն» ՔԿՀ - 47,

«Արթիկ» ՔԿՀ - 33,

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 25,

«Հրազդան» ՔԿՀ - 23,

«Աբովյան» ՔԿՀ - 18,

«Վանաձոր» ՔԿՀ - 14, ,

«Գորիս» ՔԿՀ - 12,

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ - 1 դատապարտյալ։