ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Համաներմամբ ազատվել է 558 դատապարտյալ

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 18-ի դրությամբ ազատ է արձակվել 558 դատապարտյալ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Համաներմամբ ազատվածների թիվն ըստ ՔԿՀ–ների.
«Էրեբունի» ՔԿՀ–170
«Կոշ» ՔԿՀ–108
«Նուբարաշեն» ՔԿՀ–63
«Սևան» ՔԿՀ–50
«Վարդաշեն» ՔԿՀ–47
«Արթիկ» ՔԿՀ–33
«Հրազդան» ՔԿՀ–23
«Դատապարտյալների հիվանդանոց»–20
«Աբովյան» ՔԿՀ–17
«Վանաձոր» ՔԿՀ–14
«Գորիս» ՔԿՀ–12
«Երևան Կենտրոն» ՔԿՀ–1
Source Url:
