Աշխատանքից ազատվել են Արմավիրի մարզի և Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի դատախազները

ՀՀ գլխավոր դատախազի` հոկտեմբերի 18-ի հրամաններով, Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը և Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից` սեփական դիմումների համաձայն:

Հիշեցնենք, որ խոտի դեզի աղմկահարույց գործով մեղադրյալները պնդում էին, որ իրենց գլխին քրեական գործ սարքողը հենց Արմավիրի դատախազ Սինանյանն է: