«Հարսնաքարի» գործով կհարցաքննվեն տուժողները

Հոկտեմբերի 18-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը։ Մեղադրող դատախազ Արմեն Մարուխյանը, ով նախորդ նիստին հայտարարել էր, որ ներկայացնելու է միջնորդություն, այսօր դատարանում ասաց, որ միջնորդություն չունի և հարցեր չունի։ Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նույնպես չներկայացրեց որևէ միջնորդություն կամ հարցադրում։

Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ դատաքննությունը վերսկսվում է նոր հանգամանքների՝ ամբաստանյալների խոստովանական ցուցմունքների պատճառով, և անհրաժեշտություն է առաջացել լսելու գործով տուժողներ Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Էդգար Նիոկյանին և Արկադի Աղաջանյանին։ 
Տուժողները դատակոչված են հարցաքննվելու հաջորդ նիստին, որը կկայանա հոկտեմբերի 21-ին, ժամը 16։00-ին։
Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան