Ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 13:30-ի սահմաններում հրազենային վիրավորումով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը։

Ըստ նախնական տվյալների՝ Դավթյանն իրեն ամրակցված ինքնաձիգով ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ռուբեն Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: