ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Այսօր Հայաստանում նշվում է մամուլի օրը

Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայկական մամուլի օր: 1794 թվականին այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում տպագրվեց հայկական առաջին տպագիր պարբերականը՝ «Ազդարարը», որը հրատարակում էր Հարություն Շմավոնյանը:
ՀՀ կառավարության 22.04.2004թ. որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը հայտարարվեց «Մամուլի աշխատակցի օր», սակայն ավելի ուշ վերանվանվեց Հայկական մամուլի օր:
Հայկական մամուլի ազատության, ազդեցության և ապագային մասին հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ կարող եք կարդալ այստեղ։
Source Url:
