ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՔԿՀ–ներից համաներմամբ ազատվողների թիվն ավելանում է

ՀՀ անկախության 22-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 534 դատապարտյալ։ Այս մասին www.hra.am –ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 4152 դատապարտյալ և կալանավորված անձ։
Համաներմամբ ազատվածների թիվն ըստ ՔԿՀ–ների՝
«Նուբարաշեն» ՔԿՀ – 55,
«Վարդաշեն» ՔԿՀ – 46,
«Էրեբունի» ՔԿՀ – 160,
«Վանաձոր» ՔԿՀ – 14,
«Արթիկ» ՔԿՀ – 35,
«Սևան» ՔԿՀ – 48,
«Կոշ» ՔԿՀ – 108,
«Աբովյան» ՔԿՀ – 17,
«Հրազդան» ՔԿՀ – 21,
«Գորիս» ՔԿՀ – 12,
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ – 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 17:
Source Url:
