Համաներմամբ ազատ արձակվածների թիվը հասավ 462-ի

«ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 70 դատապարտյալ:

Ազատ արձակվածների թիվն՝ ըստ քրեակատարողական հիմնարկների։

«Արթիկ» ՔԿՀ - 1,

«Էրեբունի» ՔԿՀ - 44,

«Կոշ» ՔԿՀ - 5,

«Վարդաշեն» ՔԿՀ - 6,

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 4,

«Սևան» ՔԿՀ - 2,

«Աբովյան» ՔԿՀ - 5 (կին)

«Հրազդան» ՔԿՀ – 3։

Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ ՔԿՀ–ներից ազատ էր արձակվել 114 դատապարտյալ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից՝ 7 դատապարտյալ, «Արթիկ» ՔԿՀ–ից և «Վանաձոր» ՔԿՀ–ից՝ 2-ական, «Էրեբունի» ՔԿՀ–ից՝ 56 դատապարտյալ, «Կոշ» ՔԿՀ–ից՝ 44 հոգի, «Վարդաշենից»՝ 3 դաապարտյալ։

Այսպիսով՝ համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 10-ի դրությամբ ազատ է արձակվել 462 դատապարտյալ: