Համաներմամբ ազատ են արձակվել

ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից հոկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 278 դատապարտյալ: Այս մասին հայտնում են Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ազատ արձակվածների թիվը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների։

«Նուբարաշեն» ՔԿՀ – 42

«Արթիկ» ՔԿՀ – 31

«Վանաձոր» ՔԿՀ – 11

«Գորիս» ՔԿՀ – 12

«Էրեբունի» ՔԿՀ – 23

«Սևան» ՔԿՀ – 36

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ – 1

«Կոշ» ՔԿՀ – 57

«Վարդաշեն» ՔԿՀ – 33

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 7

«Աբովյան» ՔԿՀ – 11 (10 կին, 1 անչափահաս)

«Հրազդան» ՔԿՀ – 14