ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայտնի է գլխավոր դատախազի թեկնածուն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել գլխավոր դատախազի նոր թեկնածուին՝ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին։
ՀՀ սահմանադրության 103 հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով:
Նախատեսվում է, որ ԱԺ–ն Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկի առաջիկա քառօրյայի ընթացքում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին լրացավ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը։
Հովսեփյանը գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 1998-1999 թվականներին, ինչպես նաև՝ 2004-2007 և 2007-ից 2013 թվականներին։
Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ նշանակվել գլխավոր դատախազ։
Source Url:
