ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտական հենակետում զինվորներ են վիրավորվել, կա զոհ

Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում է նախաքննություն:
Զինված ուժերում ևս մեկ միջադեպ էր գրանցվել օգոստոսի 5-ին։
Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում էր ստացել զինծառայող Արմենակ Այվազյանը:
Վիրավոր վիճակում նա մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է նաև աջ դաստակի հատվածում վիրավորում: Արմենակ Այվազյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն:
