Քաղաքապետարանից պարազաբանում են հրաժարականների մասին լուրերը

Լուրեր են շրջանառվում, որ հրաժարական են ներկայացրել Երևանի
քաղաքապետարանի մի քանի վարչության պետեր, այդ թվում՝ տեղեկատվության վարչության պետ
Արթուր Գևորգյանը, տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևանտրանս» ՓԲԸ
տնօրեն Միսակ Համբարձումյանը։

Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը
www.hra.am–ին հայտնեց, որ հրաժարականների
մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Ոչ մեկինը իրականությանը չի համապատասխանում, նման բան չկա։
Ես հիմա իմ աշխատասենյակում եմ և շարունակում եմ աշխատել»,– նշեց նա։