ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զիվորին գտել են կախված վիճակում

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 5-ին ժամը 22:10-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Լալազարյանի դին:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Source Url:
