Զինվորը մեղադրվում է սպանության փորձի համար

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հաղորդում են, որ մայիսի 16-ին Մարտունու զորամասում ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանը կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանության փորձ: Խուդավերդյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։

Նախաքննությունը շարունակվում է։