ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայրիկյանը մտադիր է ընտրությունները հետաձգելու դիմում ներկայացնել. բացառիկ հարցազրույց (տեսանյութ)

Վիրահատությունից
հետո՝ փետրվարի 1-ի երեկոյան, Պարույր
Հայրիկյանը «Ազատություն»
ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում
հայտնել է, որ թեև չէր ցանկանա, բայց
հարկադրված է օգտվել ընտրությունները
15 օրով հետաձգելու սահմանադրական իր
իրավունքից:
Նախագահի
թեկնածուն ասել է, որ արդեն լավ է և մեկ
շաբաթ հետո կկարողանա բնականոն կյանքով
ապրել:
«Երեկ
հրաշք կատարվեց. ընդամենը մեկ միլիմետր
շեղում, և փրկություն չէր լինի: Տիրոջ
կամքով չստացվեց այն, ինչ-որ ուզում էին,
և դա իմ դեմ ուղղված չէ, անգամ ուղղված
չէ իշխանությունների դեմ, դա ուղղված է
մեր պետության դեմ»,- նշել է նա:
արցին,
թե ո՞ւմ է կասկածում մահափորձի կազմակերպման
մեջ, Պարույր Հայրիկյանը պատասխանել է,
որ կասկածում է օտար պետությունների
գաղտնի գործակալներին, որոնք իրեն
հետապնդել են երկար տարիներ: «Երբ ես
կտրուկ ասացի, որ պետք է գնանք Եվրոպա,
երբ այդ շեշտադրումը կատարեցի, ոմանց դա
անհանգստացրեց, և ենթադրում եմ, որ դրա
հետ է կապված: Ես անձնական հակառակորդներ
չունեմ: Նույնիսկ այն անձանց, ովքեր ինձ
վատություն են արել, վատ խոսքով չեմ
պատասխանել»,- նշել է Հայրիկյանը՝
բացառելով նախագահի թեկնածուներից որևէ
մեկի առնչությունը սպանության փորձին:
Նա
դեպքի ժամանակ տեսել է կրակողին և պատմել
է, թե ինչպես է կատարվել ամենը: «Ես
տեսա կրակողին (երբ նրան տեսնեմ, կհիշեմ
դեմքը): Ես վայրկյանի ազդեցության տակ
պետք է որոշում կայացնեի, տեսա, որ ձեռքը
ուղղում է կրծքիս, փորձեցի դժվարացնել
իր քայլը, ձեռքով խանգարեցի իրեն, կրակոցը
եղավ, ինչպես բռնցքամարտի ժամանակ՝
նոկաուտ եղա, բայց հասկացա, որ չպետք է
կանգ առնեմ, փորձեց կրակել, ուզում էր
կրակել գլխիս: Երբ առաջին կրակոցը ստացա,
բարձր գոռացի, հարևաններս դուրս եկան:
Բղավում էի` օգնեցեք: Ինքը երկրորդ անգամ
կրակեց, գնդակը անցել է մաշկիս տակով,
լուրջ բան չկա: Հարեւաններս դուրս եկան,
լավ հարևաններ են, բացի մեկից, ով
պրովոկացիաներ է սկսել, դուրս եկան, նա
փախավ: Գնացի մուտքը բացեցի մտա ներս,
հետո էլ ոչինչ չեմ հիշում,- պատմել է
Հայրիկյանը:
Հարցին,
թե ովքեր էին շահագրգռված իր մահվան մեջ,
նա պատասխանել է. «Տարբեր վարկածներ
կարող են լինել, բայց ինձ համար ակնհայտ
էր, որ սա, իհարկե, քաղաքական նկատառումներով
է արված, բայց եթե վնասակար պետք է լինի
որևէ մեկի համար, ապա նախևառաջ՝
իշխանությունների, այնպես որ, նրանք,
ովքեր ասում են, թե իշխանությունները
արեցին, չէ... Ով էլ որ սա արել է, արել է
մեր պետության դեմ: Ես միշտ խոսել եմ այլ
պետությունների գաղտնի գործակալական
ցանցերի մասին, որոնց նպատակն է, որ
Հայաստանը թույլ լինի, որպեսզի իրենք
իրենց այստեղ լավ զգան, չեմ բացառում նաև
այդ տարբերակը»,- հայտնել է նախագահի
թեկնածուն:
Ի
դեպ, աշխատանքային օրվա ավարտին նրան է
այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողներին տված կարճ հարցազրույցում
նա կատարվածը զազրելի հանցագործություն
է որակել, որն ուղղված է ոչ միայն նախագահի
թեկնածուի, այլ նաև՝ մեր պետականության
դեմ: «Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած
են հանցագործության հետևում, նպատակ են
ունեցել ազդել ընտրությունների բնականոն
ընթացքի վրա»,- հայտարարել է Սերժ
Սարգսյանը՝ վստահեցնելով, որ իրավապահ
մարմինները ամեն ինչ անելու են, որպեսզի
հանցագործությունը բացահայտվի:
Հիշեցնենք, որ Հունվարի 31-ի գիշերը՝ 23։30–ի սահմաններում,
Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում
հրազենից կրակել են Ազգային ինքնորոշում
միավորում (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ,
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի
վրա։ Փետրվարի մեկին նա վիրահատվել է
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական
կենտրոնում։ Վիրահատությունը բարեհաջող
է անցել և քաղաքական գործչի կյանքին վտանգ
չի սպառնում։
