ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Զինվոր է մահացել. նախնական վարկածը՝ ինքնասպանություն

Հունվարի 31-ին, ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային 1990թ. ծնված Վարդան Ալբերտի Ավագյանը։ Նա զորակոչվել էր անցած տարվա գարնանը Նոր Նորքի զինկոմիսարիատից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Վարդան Ավագյանը ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Source Url:
