ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պարզվել է մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը. հարուցվել է քրեական գործ

Արարատի մարզի մանկապարտեզներից մեկում 13 երեխայի
թունավորման պատճառը սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածությունն
է եղել։
Լաբորատոր հետազոտությամբ
շրջական միջավայրում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, իսկ որոշ սննդամթերքում՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության
նախարարությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի մանկապարտեզներից
մեկից սննդային թունավորման ախտանիշներով Արարատի հիվանդանոց էր տեղափոխվել 13 երեխա: Ներկայումս հիվանդներն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցից:
«Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ»,–
ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ
Արարատի մարզի դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի
277-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը,
որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում:
