Սիբիրյան խոցի նոր դեպք է գրանցվել

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝
տեղեկացնելով սիբիրյան խոցով վարակվելու հնարավոր նոր դեպքի մասին։ Արագածոտնի մարզի
Ուշի գյուղի մի բնակչուհի այժմ բուժում է ստանում Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Նրա մոտ հիվանդության մաշկային տեսակն է, վիճակը միջին ծանրության է։

Սիբիրյան խոցով վարակված անասուններ են հայտնաբերվել նաև Տավուշի,
Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում։

Հիշեցնենք, որ սիբիրյան խոցով մարդկանց վարակվելու առաջին դեպքերը
հայտնաբերվեցին Գեղարքունիքի մարզում հոկտեմբեր ամսին։

Դեպքից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության
տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտարարեց, որ սիբիրախտի տարածման վտանգ արդեն
չկա, քանի որ վերահսկողություն է իրականացվում մսի վաճառքի բոլոր կետերում:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերահսկողությունէսահմանվածՀայաստանիողջտարածում, մասնագետները շարունակում են կանխարգելիչ և համաճարակային միջոցառումները:

Դեռ պարզ չէ կենդանիների վարակման աղբյուրը, սակայն մասնագետները
ենթադրում են, որ նրանք պատսվաստված չեն եղել։ Ամեն տարի բոլոր անասունները պետական
միջոցների հաշվին պատվաստվում են մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ, որոնցից
մեկը սիբիրախտն է:

Սիբիրյան խոցը մարդուն փոխանցվում է միայն հիվանդ անասունի հետ
շփման արդյունքում և նրա միսը հում, կիսաեփ կամ ծխեցված վիճակում օգտագործելիս։ Վտանգավոր
ենսիբիրախտով վարակման աղիքայինևթոքայինձևերը, սակայն Հայաստանում գրանցվել է միայնմաշկայինտեսակը, որը համեմատաբար թեթև է: