ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մահ բանակում. պաշտոնական վարկածով՝ ինքնասպանության են հասցրել

Երևանի զորամասերից
մեկում մահացել է ժամկետային
զինծառայող։ ՀՀ ՊՆ քննչական վարչությունից www.hra.am –ին հաղորդեցին,
որ սեպտեմբերի 9-ին զորամասում գտել են Արման Սեյրանի Սարգսյանի դին: Ըստ նախնական պաշտոնական վարկածի՝ ժամկետային
զինծառայողն ինքնասպան է եղել։
1990թ.-ին ծնված Արման Սարգսյանը Շիրակի մարզի Բյուրակն գյուղի բնակիչ էր և զինվորական ծառայության էր զորակոչվել Աշոցքի զինկոմիսարիատից 2011թ.-ի գարնանը:
«Մահվան նախնական պատճառը ինքնասպանությունն է, դրա համար քրեական գործը հարցուվել է քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին՝ ինքնասպանության հասցնելու մասով»,- պարզաբանեց
ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Դեպքի մասին այլ տվյալներ չեն հաղորդվում։ Կատարվում է նախաքննություն:
Source Url:
