Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է ՏԻՄ ընտրությունները

Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը Մարդու իրավունքների պաշտպանի
ե
րևանյան և մարզային գրասենյակները, նախնական տվյալներով, ստացել են ընտրախախտումների վերաբերյալ 37 ահազանգ։

Ըստ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության՝
ահազանգերը հիմնականում վերաբերել են տեղամասային
կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումներին և ընտրական քարոզչության իրականացմանը (15 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելուն (7 ահազանգ), ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքներին (5 ահազանգ), ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտմանը (3 ահազանգ) և այլն։ Ընտրակաշառքի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակը ստացել
է ընդամենը մեկ ահազանգ։

Ահազանգերը հիմնականում ստացվել են Լոռու մարզից (25 ահազանգ և 7 արագ արձագանքում) և Շիրակի մարզից ( 11 ահազանգ և  8 արագ արձագանքում):

Ըստ ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության՝
ստացված
ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։