Պայմանագրային զինծառայող է մահացել

Նախնական վարկածով հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վնասվածք
է ստացել Տավուշի մարզի պայմանագրային զինծառայող՝ վանաձորցի 39-ամյա Լևոն Արտուշի
Թամրազյանը:

Այս մասին www.hra.am –ին հաղորդում է ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ
սպա Մերի Սարգսյանը:

«Դեպքը նախնական տվյալներով
տեղի է ունեցել
հուլիսի 7-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում: ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային
քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի
2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այսինքն սպանություն ազգային ռասսայական կամ
կրոնական ատելության  կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»,-
մանրամասնում է Սարգսյանը:

 Այլ մանրամասներ չեն հաղորդվում,
կատարվում է  նախաքննություն: