Ավոտավթարի հետևանքով զինծառայող է մահացել. հարուցվել է քրեական գործ

ՊՆ քննչական վարչությունից www.hra.am –ին հայտնում են, որ ՀՀ ՊՆ Եղեգնաձորի կայազորային
8-րդ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 131-րդ
կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ: Նախաքննությունը շարունակվում է:

Վթարը տեղի էր ունեցել Վայոց ձորի մարզում, հունիսի 20–ին՝ ժամը
08:30-ի սահմաններում, որի հետևանքով ստացված վնասվածքներից հիվանդանոց տեղափոխելու
ճանապարհին մահացել է պայմանագրային զինծառայող, 34-ամյա Էդգար Հովհաննիսյանը: Նշանակվել
է Է.Հովհաննիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Եվս երկու պայմանագրային զինծառայողներ՝ 24-ամյա Տիգրան Մխիթարյանը և 24–ամյա Վահե Դանիելյանը մարմնական
թեթև վնասվածքներով տեղափոխվել են Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններ:

ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Մերի Սարգսյանի փոխանցմամբ՝ Տիգրան Մխիթարյանն արդեն դուրս է գրվել Վայքի հիվանդանոցից:
Շուտով հիվանդանոցից դուրս կգրվի նաև Վահե Դանիելյանը, ով ձախ նախաբազկի շրջանում ստացել
էր կոտրվածք:

Մեքենայի վարորդը՝ 24-ամյա Վալերիկ Հովհաննիսյանին տեղում են
բժշկական օգնություն ցուցաբերել: Նա վնասվածքներ չունի:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի
2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման
կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Մեքենայի ուղևորները և վարորդը ՊՆ N զորամասի պայմանագրային
զինծառայողներ են: