ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ընտրությունների արդյունքներն անվավեր չճանաչվեցին. ՍԴ-ն մերժեց ՀԱԿ դիմումը

Մայիսի 31-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայ ազգային կոնգրեսի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը: Դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշումը, որտեղ արձանագրված են մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները:
ՀԱԿ-ը մայիսի 18-ին դիմել էր ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքները:
ՀՀ սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Այս թեմայով կարդացեք նաև.
Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում. ՀԱԿ դիմումի քննարկումն ավարտվեց
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու բավարար հիմքեր չկան. Տ.Մուկուչյան
