ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Վիճարկում են ընտրությունների արդյունքները

Հայ ազգային կոնգրես դաշինքը պատրաստվում է մայիսի 18-ին դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումով: Դաշինքի փաստաբան Վահե Գրիգորյանը www.hra.am –ին ասաց, որ իրենք դեռ աշխատում են հայցի բովանդակության վրա:
Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանի տրամադրած տվյալներով՝ մինչև օրս ՍԴ-ն ընդունել է 4 դիմում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից: Իրենց ընտրատեղամասում ընտրության արդյունքները վիճարկել են «Ժողովրդական ուղի» կուսակցությունից Մանուել Գասպարյանը (թիվ 3 ընտրատարածք), Նիկոլ Փաշինյանը (թիվ 7 ընտրատարածք), Լևոն Զուրաբյանը (թիվ 9 ընտրատարածք) և անկուսակցական ինքնառաջադրված թեկնածու Սամվել Հարությունյանը (թիվ 37 ընտրատարածք): Նշված 4 թեկնածուներին ընտրությունների ժամանակ սատարել է Հայ ազգային կոնգրեսը:
