Ընտրատեղամասի դիմաց կուտակված «ուրիշ կյանքով ապրող» մարդիկ սպառնում էին լրագրողին

«Քաղաքացիական
հասարակության
ինստիտուտի» իրավական շտապ օգնության
կազմը
ընտրությունների ավարտից առաջ եղավ
13/09 և
13/10 ընտրատեղամասերում,
որոնք
դուռը
դռան
են
ու
միմյանցից
սեղաններով
են
բաժանված:

13/09-ում թե ըստ հանձնաժողովի նախագահի, թե ըստ վստահված անձանց՝ խախտումներ չէին արձանագրվել և ամեն ինչ հանգիստ էր: Սակայն բացակայում էր ՀԱԿ վստահված անձը, որն օրվա ընթացքում իրեն վատ է զգացել ու հիվանդանոց են տեղափոխել:

Երկու ընտրատեղամասերն էլ շատ փոքր էին, քվեախցերն իրար գրեթե կպած, երկուսը միասին հազիվ մեկ ընտրասրահի բավարարեին՝ տարածքի առումով:

Երբ դրսում սպասում ենք ընտրատեղամասի փակվելուն և լուսանկարներ անում, հանկարծ
հարձակվողական
տոնով
վրա
են
հասնում
սևազգեստ
մի
քանի
մարդիկ.
ընտրատեղամասի
դիմաց
մոտ
երեսուն-հիսուն
մարդ
է
հավաքված,
որոնք
ներս
չեն
մտնում,
ընտրողներ
չեն:

Հանկարծ նկատում ենք, որ ոստիկանները ընտրատեղամասի փակվելուց րոպեներ
առաջ
անհետացել
են:
Իսկ
սևազգեստները
շարունակում
են
բղավել,
թե
«նկարները
լավով
ջնջի,
թե
չէ
լավ
կանենք,
որ
ապառատը
ջարդենք:
Մենք
ուրիշ
կյանքով
ապրող
մարդիկ
ենք,
մեզ
չպիտի
նկարեքսրանց հետ կապ չունենք»: Շարունակում են սպառնալ, թե իրենց արարքների համար մենք մեղավոր կլինենք: Խոսքի հետ սևազգեստներից մեկը ձեռքը
մեկնում
է
դեպի
ֆոտոխցիկը:

Չնայած բղավոցներին, ոստիկանների հետքն անգամ չի երևում: Ու այս ամենը ոստիկանության Էրեբունու բաժանմունքի
 հարևանությամբ:


Փաստաբանի միջամտությունից հետո դժվարությամբ
վեճը
հարթվում
է,
սևազգեստները
մրթմրթալով
հեռանում
են,
երբ
համոզվում
են,
որ
իրենց
չենք
լուսանկարել:



Հայկուհի Բարսեղյան 


ankakh.com

«Ընտրություններ
2012»  իրավական նախաձեռնությունը մայիսի
6-ին համագործակցում է մի շարք լրատվամիջոցների հետ, այդ թվում ՝ ankakh.com-ի։